National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.05.2021
Դրական փոփոխություն տնտեսվարողների համար
1 / 8

Մայիսի 25-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջին ընթերցման մանրամասները՝ այստեղ:   

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի՝ կարգավորման առարկան վերաբերում է Կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագրեր իրականացնող կազմակերպությունների խմբում ներառվող ընկերությունների համար շահութահարկի նվազեցված` 5 կամ 2 % դրույքաչափ կիրառելու արտոնյալ ժամանակահատվածի երկարաձգմանը. «ԵՄ անդամ երկրների գործընկերների հետ բանակցությունների արդյունքում Հայաստանը իրավունք է ստացել եւս 8 տարի գործել արտոնյալ միջավայրում»:

Նախաձեռնությամբ առաջարկվում է 2018-ի հունիսին ընդունված օրենքով սահմանափակված արտոնյալ ժամանակահատվածը երկարացնել 8 տարով՝ սահմանելով մինչեւ 2029-ի դեկտեմբերի 31-ը:

Առաջինից երկրորդ ընթերցում պատգամավորները չեն ներկայացրել որեւէ առաջարկ: Կառավարությունը ներկայացրել է միայն խմբագրական բնույթի առաջարկ, որի հիման վրա լրամշակվել է նախաձեռնությունը:

Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Հայկ Գեւորգյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am